Պետական գնումների գործընթացում խախտումներ են բացահայտվել

ՏՄՊՊՀ-ն ակտիվորեն ուսումնասիրել է...
tmpph

Առողջապահության, կրթության, սոցիալական ապահովության ոլորտներում և համայնքներում պետական գնումների գործընթացում արձանագրվել են մրցույթի մասնակիցների նկատմամբ պատվիրատուների կողմից սահմանափակումներ կիրառելու դեպքեր։ Այս մասին տավուշցի գործարարներին հայտնեց Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը՝ նշելով, որ նշյալ ոլորտներում ուսումնասիրությունները կատարել են ընթացիկ տարում։

«Օրինակ, գրում են կոնկրետ ապրանքի անուն և, բնականաբար, ստացվում է, որ դրա արդյունքում հաղթող է ճանաչվելու կոնկրետ մեկ ընկերություն։ Կամ տեխնիկական բնութագրերն այնքան մանրամասն են գրում, որ արդյունքում նկատի ունեն մեկ տնտեսվարողի։ Այսպիսի դեպքերը շատ են, մենք պայքարում ենք նման երևույթների դեմ»,-ասաց Արտակ Շաբոյանը։

 

*

*