ՏՄՊՊՀ անդամներն ընտրվեցին

ՀՀ ազգային ժողովի կողմից փակ և գաղտնի քվեարկությամբ...

ՀՀ ազգային ժողովի կողմից փակ և գաղտնի քվեարկությամբ Կարեն Սեդրակյանն ու Էդգար Ճաղարյանն ընտրվեցին Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամներ: Այս մասին քվեարկության ավարտից հետո արդյունքներն ամփոփելով հայտնեց ԱԺ Հաշվիչ հանձնախմբի նախագահ Վահագն Հովակիմյանը:

«Քվեարկությանը մասնակցել է 87 պատգամավոր, Էդգար Ճաղարյանին կողմ է քվեարկել 75, դեմ՝ 12 պատգամավոր, իսկ Կարեն Սեդրակային օգտին՝ 78 պատգմավոր, դեմ՝ 8, 1 քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր»,- ասաց Հովակիմյանը:

ՀՀ վարչապետը Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամի պաշտոնում Կարեն Սեդրակյանի թեկնածությունը առաջադրել էր 1 տարի, իսկ Էդգար Ճաղարյանի թեկնածությունը՝  2 տարի ժամկետով:

*

*