Հայաստանը 2020 թվականին կարձանագրի առնվազն 7.5 տոկոս տնտեսական աճ. Տիգրան Խաչատրյան

Ըստ նախարարի՝ առաջատար նշանակություն ունի հատկապես արդյունաբերության աճը:
tigran-khachatryan

Հայաստանը 2020 թվականին կարձանագրի առնվազն 7.5 տոկոս տնտեսական աճ: Կանխատեսումը ներկայացրել է էկոնոմիկայի նախարարը: Տիգրան Խաչատրյանը սա չափազանց կարեւոր ձեռքբերում է համարել վերջին 1,5 տարվա աշխատանքների ամփոփման արդյունքում:

Ըստ նրա՝  առաջատար նշանակություն ունի հատկապես արդյունաբերության աճը: Տիգրան Խաչատրյանը նաեւ նշել է, որ իրենց կանխատեսմամբ տարվա կտրվածքով արտահանումն էլ կլինի 9-10 տոկոսի սահմաններում: Իսկ արտահանման հիմքում իրենք առաջնային դերակատարում արդյունաբերությանն են տվել: Տիգրան Խաչտրայնի խոսքով, այն տնտեսության քաշող ուժն է լինելու:

*

*