2018-ին Հայաստանում նոր տեսակի թղթադրամներ կշրջանառվեն

Արդեն կան էսքիզային տարբերակները

2018 թ.-ի նոյեմբերի 22-ին՝ ՀՀ դրամի ծննդյան 25-ամյակին, շրջանառության մեջ կդրվեն երրորդ սերնդի կոմպոզիտային թղթադրամներ: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ կենտրոնական բանկի գլխավոր քարտուղար Դավիթ Նահապետյանը։

«Դրանք լինելու են 1 000, 2 000, 5 000, 10 000, 20 000 և 50 000 արժեքով թղթադրամներ 1 000 դրամանոց թղթադրամի վրա պատկերված է լինելու Պարույր Սևակի դիմանկարը, 2 000 դրամանոց թղթադրամին, որն առաջինն է դրվելու շրջանառության մեջ, լինելու է Տիգրան Պետրոսյանի պատկերը: 5 000 դրամանոց թղթադրամին լինելու է Վիլյամ Սարոյանի պատկերը, 10 000 դրամանոցին՝ Կոմիտաս վարդապետինը, 20 000 դրամանոցը կլինի Այվազովսկու պատկերով, իսկ 50 000 դրամանոց թղթադրամին կլինի Գրիգոր Լուսավորչի նկարը՝ արված անհայտ նկարչի կողմից», -ասել է Դավիթ Նահապետյանը:

Ըստ նրա՝ արդեն կան էսքիզային տարբերակները, որոնք վերջնական մշակման են ենթարկվելու և անցնելու են տպագրության, այս պահին գործածվող 2-րդ սերնդի թղթադրամները շրջանառությունից դուրս չեն գալու։

*

*