ԵՏՄ-ում ընդհանուր արժույթի անցնելու անհարժեշտություն չկա

2015թ. Հայաստանը ԵՏՄ միակ երկիրն էր, որի տնտեսական աճի տեմպերը ոչ միայն չեն նվազել, այլեւ՝ աճել են. այս մասին Երեւան-Մոսկվա տեսակամուրջի ժամանակ նշեց...
tatyana-valovaya

2015թ. Հայաստանը ԵՏՄ միակ երկիրն էր, որի տնտեսական աճի տեմպերը ոչ միայն չեն նվազել, այլեւ՝ աճել են. այս մասին Երեւան-Մոսկվա տեսակամուրջի ժամանակ նշեց ԵՏՄ Կոլեգիայի անդամ, մակրոէկոնոմիկայի եւ ինտեգրման հիմնական ուղղությունների նախարար Տատյանա Վալովայան:

Նախարարի ձեռքի տակ եղած վիճակագրությամբ, հայկական ապրանքների արտահանումը ԵՏՄ երկրներ 2016-ի հունվար-փետրվարին, նախորդ տարվա համադրելի ժամանկահատավածի համեմատ, աճել է։ Հայաստանից Բելառուս արտահանումն աճել է 45 տոկոսով: Չորս անգամ ավելացել է Հայաստանից Ղրղզստան եւ երկու անգամ՝ Հայաստանից Ռուսաստան արտահանման ծավալները:

Նա նկատեց, որ հայկական ապրանքների արտահանումը խթանող բոլոր պայմանները կան, ընկերություններն իրենք պետք է ակտիվություն դրսեւորեն: Հարցին, թե մոտ ժամանակներս հնարավո՞ր է՝ ԵՏՄ-ն անցնի միասնական արժույթի, Վալովայան պատասխանեց, որ ընդհանուր արժույթի անհարժեշտությունը չի տեսնում:

«Դրա համար չկան ո´չ պայմաններ, ո´չ էլ պահանջարկ: Եթե մեկ միասնական արժույթ լինի, պետք է շատ բարձր ինտեգրված շուկա ունենանք, իսկ քանի դեռ այդ միասնական շուկան չկա, միասնական արժույթի ունենալու խնդիր էլ դեռեւս չկա»,- ասաց նա։

*

*