ԵՆԲ-ն Երևանի քաղաքապետարանին կտրամադրի 7 մլն եվրո վարկ

Պայմանագիր կնքվեց
paymanagri-knqum

Երևանի քաղաքապետարանի և Եվրոպական ներդրումային բանկի միջև ստորագրվել է Էներգաարդյունավետության ֆինանսական պայմանագիր: Փաստաթուղթը ստորագրել են Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը և Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) փոխնախագահ Վազիլ Հուդակը:

Պայմանագրի շրջանակում նախատեսվում է քաղաքապետարանի ենթակայության հանրային շենքերում, հատկապես մանկապարտեզներում իրականացնել էներգաարդյունավետության բարձրացման աշխատանքներ: Արդյունքում կկրճատվեն հանրային շենքերի էներգետիկ սպասարկման ֆինանսական ծախսերը:

Երևանի էներգաարդյունավետության ծրագրի իրականացման համար տրամադրվել է 7 մլն եվրո վարկ` ԵՆԲ-ից, 5 մլն եվրո դրամաշնորհ՝ Արևելյան Եվրոպայի էներգախնայողության և շրջակա միջավայրի գործընկերության հիմնադրամից (E5P) և 1 մլն եվրո դրամաշնորհ՝ Կանաչ կլիմայի հիմնադրամից:

 

*

*