«Տարոն Ավիան» ապրիլի 25-ից կանոնավոր եւ չարտերային թռիչքներ կիրականացնի

Տոմսերի արժեքը մեկ ուղղությամբ սկսվում է 10 հազար դրամից

Գյումրու «Շիրակ» օդանավակայանում ապրիլի 25-ից կանոնավոր եւ չարտերային թռիչքներ կիրականացնի հայկական «Տարոն Ավիան»: Բյուջետային ավիաընկերությունը չվերթեր դեռեւս իրականացնելու է 3 ուղղությամբ՝ Դոնի Ռոստով, Սամարա ու Կրասնոդար: Տոմսերի արժեքը մեկ ուղղությամբ սկսվում է 10 հազար դրամից՝ սահմանփակ տեղերով եւ վաճառվում է մինչեւ 75 եվրոյով:

Բյուջետային ավիաընկերությունները թռիչքներ իրականցնում են մատչելի գներով: Երեւան-Բեյրութ-Երեւան ուղղությամբ չվերթեր է սկսել մեկ այլ՝ «Արմենիա» ավիաընկերությունը: Այս ուղղությամբ չվերթը մինչեւ այս տարվա հունիս կիրականացվի շաբաթական 1 անգամ, հունիսից՝ 2, իսկ հուլիսից՝ 3 անգամ:

Պատրաստեց՝

Վանուհի Ավագյանը

*

*