Սննդամթերքը մեկ ամսում թանկացել է 4,2 տոկոսով

Թանկացել են նաեւ կաթնամթերքը, մսամթերքը, հրուշակեղենը, խմիչքներն ու ձուն
supermarket-mterq

Հանրապետությունում սննդամթերքը թանկացել է: Համաձայն պաշտոնական թվերի` այս նոյեմբերին հոկտեմբերի համեմատ արձանագրվել է 4,2% գնաճ, ինչը հիմնականում մրգի եւ բանջարեղենի թանկացման արդյունք է:

Համեմատության համար նշենք, որ 2017թ. նոյեմբերին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ բանջարեղենի ապրանքախմբում արձանագրվել է 10,4%, իսկ 2017թ. հոկտեմբերի համեմատ` 25% գնաճ:

Թանկացել են նաեւ կաթնամթերքը, մսամթերքը, հրուշակեղենը, խմիչքներն ու ձուն: Ընդ որում, ձվի գինն աճել է 7,8%-ով: Էժանացել է շաքարավազը, սուրճն ու թեյը:

Պատրաստեց՝

Վանուհի Ավագյանը

*

*