Տնտեսական ակտիվության կառավարության հայտարարած ցուցանիշն ամենեւին աննախադեպ չէ․ Թ. Ավետիսյան

6.8 տոկոս աճը չի կարելի անվանել ոչ աննախադեպ, ոչ հեղափոխական...
tadevos-avetisyan

Տնտեսական ակտիվության կառավարության հայտարարած ցուցանիշը՝ 6.8 տոկոս աճը, չի կարելի անվանել ոչ աննախադեպ, ոչ հեղափոխական, քանի որ, 2018-ի համեմատ, այն բավական ցածր է ու համեստ: Այս մասին լրագրողների հետ զրույցում նկատել է ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող Թադեւոս Ավետիսյանը:

Նրա դիտարկմամբ՝ ներդրումների 21 տոկոս աճը բավական դրական ցուցանիշ է, բայց, դրան զուգահեռ, պատասխանատուները չեն նշում, որ օտարերկրյա ուղղակի ներդրումները նվազել են 11 տոկոսով: Միջին աշխատավարձը, ըստ Ավետիսյանը, ավելացել է ընդամենը 5-6 տոկոսով, ինչը աշխատավարձի թռիչքաձեւ աճի մասին չի խոսում: 2017-2018 թթ, տնտեսագետի խոսքով, միջին աշխատավարձի 5-6 տոկոսով ավելացում եւս գրանցվել է:

*

*