Հայաստանի տնտեսական կյանքի վերջին 7 ամիսները՝ տնտեսագետի մեկնաբանությամբ

Մի շարք ոլորտներում աճ, որոշներում էլ անկում է արձանագրվել:
suren-parsyan

Վերջին 7 ամիսների ընթացքում Հայաստանի սոցիալ-տնտեսական մի շարք ոլորտներում աճ, որոշներում էլ անկում է արձանագրվել: Ուսումնասիրությունը տնտեսագետ Սուրեն Պարսյանն է արել:

Օրինակ՝ առաջին անհրաժեշտության մի շարք ապրանքներ թանկացել են, ինչի հետեւանքով խանութների շրջանառությունը, ասում է տնտեսագետը, փաստաթղթերով աճել է, իսկ փաստացի՝ նվազել:

Պարսյանի խոսքով՝ անընդհատ խոսվում է եկամուտների 25 տոկոս հավաքագրման աճի մասին, սակայն անտեսվում է կապիտալ ծախսերի 74 տոկոս թերակատարումը:

Տնտեսագետն անդրադարձել է նաեւ Ամուլսարի շահագործմանը՝ նշելով, որ ըստ պայմանագրի հստակ է՝ հանքը պետք է շահագործվի 10 տարի 4 ամիս, պետք է արտահանվի տարեկան 260 միլիոն դոլարի ոսկի, ինչի հետեւանքով պետությունը կունենա արտահանման աճ: Սակայն մի փոքր ավելի բարդ է բնապահպանական մասը: Վստահեցնում է՝ կառավարության դիրքորոշումը ավելի հստակ պետք է լինի այս մասով՝ շահագործել, թե ոչ, եւ դա պետք է ունենա հիմնավորում:

*

*