Կառավարությունն առաջարկում է համահարթեցնել եկամտահարկը․ տնտեսագետը՝ առաջարկվող փոփոխությունների մասին

«Բյուջեի բացը կլրացվի ի հաշիվ փոքր միջին բիզնեսի ու ողջ հասարակության»
suren-parsyan

Կառավարությունն առաջարկում է համահարթեցնել եկամտահարկը, ինչի հետեւանքով հարուստները, ըստ տնտեսագետ Սուրեն Պարսյանի, ավելի քիչ հարկեր կվճարեն:

Բյուջեի բացը կլրացվի ի հաշիվ փոքր միջին բիզնեսի ու ողջ հասարակության: Անդրադառնալով «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու առաջարկին՝ տնտեսագետ Սուրեն Պարսյանը նշել է, որ նախագծի կյանքի կոչումը մի շարք խնդիրներ կառաջացնի:

Դաշտում համակենտրոնացում տեղի կունենա, կառաջանա մենաշնորհ, որոշ գրավատներ ու արտարժույթի փոխանակման կետեր կփակվեն, կշահի բանկային համակարգը: Մատուցվող ծառայությունների գները կբարձրանան, մի մասը կսկսի գործել ստվերային դաշտում: «Պետական տուրքի մասին» օրենքի փոփոխություններով նախատեսվում է գրավատների համար գործող 100 հազար դրամ տարեկան պետական տուրքը դարձնել 6 միլիոն դրամ, իսկ փոխանակման կետերի դեպքում 50 հազարից՝ 3 միլիոն դրամ, այսինքն՝ ավելացնել 60 անգամ:

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները