Սուրեն Կարայանն այցելել է Իրանի «Արաս» ազատ տնտեսական գոտի

Պայմանավորվածություն է ձեռք բերվել կազմակերպել «Մեղրի-Արաս» խորագրով գործարար համաժողով
karayan-iran

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանն իրանական կողմի հրավերով այցելել է ԻԻՀ «Արաս» ազատ տնտեսական գոտի:

Նախարար Կարայանին ուղեկցել է «Արաս» գոտու գործադիր տնօրեն Մոհսեն Արաբ Բաղին։ Նախարարի գլխավորած պատվիրակությունն այցելել է ԱՏԳ-ի գյուղատնտեսական, արտադրական, արդյունաբերական, առևտրային և զբոսաշրջային տարածքներ։

Պատվիրակության կազմում էին նաև մի շարք գործարարներ Հայաստանից, որոնք տեղում գործարար կապեր են հաստատել իրանցի գործընկերների հետ, ճշգրտել հետագա համագործակցության հեռանկարները։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել կազմակերպել «Մեղրի-Արաս» խորագրով գործարար համաժողով:

Սուրեն Կարայանն իր խոսքում նշել է, որ «Մեղրի» և «Արաս» գոտիների համագործակցությունը կարող է լինել հայ-իրանական տնտեսական փոխգործակցության խորացման լավագույն կամուրջ։

«Բոլոր նախադրյալները կան, որ երկու ազատ տնտեսական գոտիները համագործակցեն, և, որ ամենակարևորն է՝ փոխլրացնեն միմյանց և դառնան տարածաշրջանային կարևորության տնտեսական կենտրոն։ Մենք միասին փնտրում ենք այն ուղիները, որոնք հնարավոր կդարձնեն երկու ԱՏԳ-ների միասնականացումը, ինչն էլ կտա ավելի մասշտաբային էֆեկտ»,- ասել է Սուրեն Կարայանը։ 

*

*