ՀՀ-ից սուրճի արտահանումը ավելացել է, իսկ ներկրումը՝ նվազել

2016-ին Հայաստան է ներմուծվել 4 հազար 235 տոննա սուրճ:
surch

Ընթացիկ տարվա հունվար-մայիսին Հայաստան է ներմուծվել 4 հազար 235 տոննա սուրճ, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պակաս է 499 տոննայով:

2015 թվականի հունվար-մայիսին Հայաստան է ներմուծվել 4 հազար 734 տոննա սուրճ: Այս մասին տեղեկացրեցին ՀՀ ազգային վիճակագրական ծառայության վճարային հաշվեկշռի և արտաքին առևտրի վիճակագրության բաժնից:

Ընթացիկ տարում, ամենաշատ ծավալով սուրճ`3 հազար 162 տոննա ներմուծվել է Ինդոնեզիայից, որին 720 տոննայով հաջորդում է Վիետնամը, 136 տոննայով` Հնդկաստանը, 51 տոննայով` Ռուսաստանի Դաշնությունը: Տարվա ընթացքում սուրճ ներկրվել է նաև Ուգանդայից, Իտալիայից, Հոնդուրասից, Եթովպիայից, Բրազիլիայից:

Ընթացիկ տարվա հունվար-մայիսին Հայաստանից արտահանվել է 375 տոննա սուրճ: Այս ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելին է 48 տոննայով:

2015 թվականի հունվարի-մայիս ամիսներին Հայաստանից արտահանվել է 327 տոննա սուրճ:

Ընթացիկ տարում ամենաշատ ծավալով սուրճ`235 տոննա, Հայաստանից արտահանվել է Ռուսաստան, որին 138 տոննայով հաջորդում է Վրաստանը:

Չնչին քանակությամբ Հայաստանից սուրճ արտահանվել է նաև դեպի Ուկրաինա:

*

*