Աշխարհին բանանային ճգնաժամ է սպառնում

Եթե մինչև 2040 թվականը չկարողանան սնկի դեմն առնել, ապա սունկը կարող է վարակել...
banan

Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը  զգուշացնում է նոր տեսակի սնկի՝ ֆուզարիումի մասին, որը պատճառ է դառնում բանանի հիվանդության: Այն կարող է տևել մի քանի տարի, տարածվել աղտոտված իրերի, կոշիկի, ջրի միջոցով:

Կազմակերպության կարծիքով, եթե մինչև 2040 թվականը չկարողանան սնկի դեմն առնել, ապա այն կարող է վարակել ավելի քան 1.6 մլն հա տարածք։

Վտանգավոր սունկը հայտնաբերվել է Հարավարևելյան Ասիայում 1990-ականներին: Դրանից հետո այն տարածվել է Մերձավոր Արևելքի, Հարավային Ասիայի ու Աֆրիկայի 19 երկրներում:

ՄԱԿ-ը հայտարարել է սնկի դեմ պայքարի հնգամյա ծրագրի մեկնարկի մասին, որին միացել է 67 երկիր:

*

*