Ռուսաստանը Հայաստան կմատակարարի Sukhoi SuperJet-100 ինքնաթիռներ

Խոսքը 5 տարվա ընթացքում ընդհանուր առմամբ տասից ոչ ավելի ինքնաթիռների մատակարարման մասին է։
Sukhoi-SuperJet-100
Ռուսաստանը կարող է հինգ տարվա ընթացքում Հայաստանին մատակարարել մոտ 10 Sukhoi SuperJet-100 ինքնաթիռ, 2019 թվականին առաջին մատակարարումները կարող են կազմել երկուսից մինչեւ չորս օդանավ: Այդ մասին լրագրողներին հայտնել է ՌԴ արդյունաբերության եւ առեւտրի նախարար Դենիս Մանտուրովը:
«Խոսքը հինգ տարվա ընթացքում ընդհանուր առմամբ տասից ոչ ավելի ինքնաթիռների մատակարարման մասին է: Սկզբում կմատակարարվի երկուսից մինչեւ չորս ինքնաթիռ: Եթե այս տարի մենք կազմենք համապատասխան ծրագիր, դրա համար լուծում գտնենք, ապա, հաշվի առնելով արտադրության ցիկլը, մատակարարումը լավագույն դեպքում կսկսվի 2018 թվականի վերջին-2019-ի սկզբին: Կարծում եմ՝ ավելի իրատեսական կլինի 2019 թվականը, որովհետեւ թե՛ 2017, թե՛ 2018 թվականի պլանները կատարված են պատվերների եւ համալրող մասերի մատակարարման տեսանկյունից»,- պատմել է նախարարը:
Sukhoi SuperJet 100-ը ռուսական մերձմայրուղային մարդատար հանրանավ է 98 ուղեւորների մինչեւ 4,4 հազար կիլոմետր տեղափոխելու համար: Ինքնաթիռն առաջին թռիչքն իրականացրել է 2008 թվականի մայիսին, առեւտրային շահագործման է հանձնվել 2011 թվականին: Ինքնաթիռը հավաքվում է Ամուրի Կոմսոմոլսկ քաղաքում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

*

*