Գյուղատնտեսության նախարարը առաջարկել է վերանայել սուբսիդավորվող վարկերի տրամադրման պայմանները

Նախ ուսումնասիրելու են սուբսիդավորումն ավելացնելու հնարավորությունը:
gyughtekhnika

Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը նախօրեին ընդունել է ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանին` սուբսիդավորվող վարկերի ծրագիրը վերանայելու եւ նոր պայմանները քննարկելու նպատակով: Նախարարը առաջարկել է փոխել չափորոշիչները եւ վերանայել վարկերի տրամադրման պայմանները: 

Նախ ուսումնասիրելու են սուբսիդավորումն ավելացնելու հնարավորությունը: Եվ արդյունքում, կնվազի վարկային տոկոսադրույքը, կբարձրանա տրամադրվող գումարի շեմը: Գյուղացիական տնտեսությունները պետք է բիզնես ծրագիր ներկայացնեն: Ծրագիրը կգնահատեն բանկի մասնագետները, որից հետո կորոշվի շահառուին ֆինանսական կամ նյութական աջակցության տրամադրելու հարցը: Անհրաժեշտության դեպքում ֆերմերները նաեւ խորհրդատվություն կստանան: Այս տարի եւս, գյուղացիներին տրվող վարկերի 8 տոկոսը կսուբսիդավորվի: Գյուղացին վճարելու է 6 տոկոսի համար: Այս նպատակով արդեն հատկացվել է 700 մլն դրամ:

*

*