Էկոնոմիկայի նախարարությունը դեղձով բեռնված բեռնատարների հարցով կապի մեջ է Վերին Լարսի անցակետի հետ

«Սպայկա» ընկերությունը հայտարարություն է տարածել, որում մտահոգություն է հայտնել
verin-lars

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը դեղձով բեռնված «Սպայկա» ընկերության բեռնատարների հարցով կապի մեջ է Վերին Լարսի անցակետի աշխատակիցների հետ: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Էկոնոմիկայի նախարարի մամուլի խոսնակ Աննա Օհանյանը:

«Կապի մեջ ենք մեր Վերին Լարսի անցակետի գործընկերների հետ, անում ենք առավելագույնը, որպեսզի ստուգումներն ընթանան հնարավորինս արագ ու այնպիսի պայմաններում ու ջերմային ռեժիմում, որ մթերքին վնաս չհասցվի»,-ասաց նա։

«Սպայկա» ընկերությունը հայտարարություն է տարածել, որում մտահոգություն է հայտնել այն հանգամանքի կապակցությամբ, որ դեղձով բեռնված իր բեռնատարները կանգնած են Վերին Լարսի անցակետում:

*

*