Փետրվարին սպառողական շուկայում արձանագրվել է 0.5% գնանկում

Մայրաքաղաքում սպառողական գները նվազել են 0.6%-ով:
cacr-index

2018թ. փետրվարին հունվարի համեմատ ՀՀ սպառողական շուկայում արձանագրվել է 0.5% գնանկում, ինչը հիմնականում պայմանավորվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 1.2% գնանկումով: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից, սննդամթերքի (ներառյալ ոչ ալկոհոլային և ալկոհոլային խմիչք, ծխախոտ) գները նշված ժամանակահատվածում նվազել են 1.1%-ով, ոչ պարենային ապրանքներինը՝ 0.1%-ով, իսկ ծառայությունների ոլորտում գրանցվել է սակագների 0.1% հավելաճ:

Հանրապետության դիտարկվող 8 քաղաքներում 2018թ. փետրվարին հունվարի համեմատ սպառողական գները նվազել են 1.2-0.3%-ով, 2-ում գրանցվել է 0.1-1.1% գնաճ, իսկ մեկում գների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ:

Մայրաքաղաքում սպառողական գները նվազել են 0.6%-ով:

*

*