ՍԱՊԾ-ն թույլատրել է վերսկսել մսամթերքի կիսապատրաստվածքների արտադրությունը

Հայտնաբերված խախտումները վերացվել են:
sapc

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը թույլատրել է անհատ ձեռնարկատեր Սերգեյ Կարապետյանին վերսկսել մսամթերքի կիսապատրաստվածքների արտադրությունը:

Տնտեսվարողի գործունեությունը կասեցվել էր նոյեմբերի 3-ին՝ Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերի պահանջները խախտելու պատճառով:

Վանաձորում գործող արտադրամասում հայտնաբերված խախտումները  վերացվել են. սննդամթերքի պատրաստման տարածքը նորոգվել է և գտնվում է պատշաճ  վիճակում, առանձնացվել է համապատասխան  սենյակ աշխատանքային  գործիքների և պարագաների լվացման, ախտահանման և  պահպանման  համար: Աշխատակիցներն անցել են նախնական բուժզննություն և ստացել սննդի շղթայում աշխատելու թույլտվություն: Անհատ ձեռնարկատեր Սերգեյ Կարապետյանը կատարել է նաև արտադրամասի դեռատիզացիայի  պայմանագիր կնքելու պահանջը:

*

*