Սիրիահայերի ավտոմեքենաների մաքսազերծման համար ՊԵԿ-ին գումար հատկացվեց

Սիրիահայերը ժամանակավորապես ներմուծել էին մեքենաները, բայց չէին մաքսազերծել:
maqsazercum

Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից կառավարությանն առընթեր Պետական եկամուտների կոմիտեին հատկացվել է 233 միլիոն 365 հազար դրամ` սիրիահայերի ավտոմեքենաների մաքսազերծման հարցը լուծելու համար:

Այս մասին զրույցում նշեց ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, սիրիահայերը ժամանակավորապես ներմուծել էին մեքենաները, բայց չէին մաքսազերծել:

Սիրիայի Արաբական Հանրապետության` ազգությամբ հայ քաղաքացիների կողմից Սիրիայի Արաբական Հանրապետությունից 2012 թվականի հուլիսի 1-ից հետո ընկած ժամանակահատվածում ՀՀ ներմուծված ավտոմեքենաների մաքսային վճարների և օրենքով սահմանված կարգով մաքսային մարմիններին վճարման ենթակա այլ վճարների վճարման հետ կապված ֆինանսական ծախսերը կատարելու նպատակով՝ Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեին հատկացվել է  հարկային եկամուտների և պետական տուրքի գծով` 231 միլիոն 223 հազար դրամ, մաքսավճարի գծով` 2 միլիոն 142 հազար դրամ:

*

*