Վարչապետը մասնակցել է «Իմ քայլը հանուն Շիրակի մարզի» համաժողովին

...տեղական «Տավրոս» արտադրության կոշիկները վարչապետը խոստացավ անպայման կրել
nikol-pashinyan-tigran-petrosyan-papikyan-shirak2 (1)

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Իմ քայլը հանուն Շիրակի մարզի» ներդրումային-գործարար համաժողովի ընթացքում ներկայացրեց կառավարության տնտեսական քաղաքականության հայեցակարգային դրույթները, որոնք անվանեց տնտեսական հեղափոխության հայեցակարգային դրույթներ: Դրանց Փաշինյանն անդրադարձավ հուլիսի 20-ին Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում մեկնարկած «Իմ քայլը հանուն Շիրակի մարզի» ներդրումային-գործարար համաժողովին իր ողջույնի խոսքում:

Իսկ համաժողովի մեկնարկից առաջ Փաշինյանը հանդիպեց գործարարների հետ և նշեց, որ քաղաքականությունն ուղղվելու է տեղական արտադրողին աջակցելուն:

Ավելի քան 60 ընկերություն  ու անհատ ձեռներեց  առանձին տաղավարներով  ՀՀ վարչապետին ու  Գյումրի այցելած հյուրերին ներկայացրին իրենց արտադրանքը: Ներգնա  տուրիզմից մինչև արտագնա՝ Շիրակում գործող տուրիստական ընկերությունները ՀՀ  վարչապետին ներկայացրին իրենց զբոսաշրջային հիմնական ուղղությունները՝  մարզի  տարածքում գտնվող  պատմական տարածքներից, մինչև դահուկավազքի սիրահարների  համար նախատեսված  շրջաններ: Վերջին տարիներին հանրապետության երկրորդ քաղաքն էլ արդեն շատերի համար զբոսաշրջային ամենահետաքրքիր  վայրերից է: Զբոսաշրջիկների հոսքը  հատկապես  մեծ  է ՌԴ-ից: Բացի կոլորիտային ու պատմական շենք-շինություններից, առաջարկվում է նաև  հետաքրքիր  խոհանոց:

Տեղում բացված տաղավարներով շրջայցի ժամանակ Փաշինյանին տիկնիկ նվիրեցին՝ իր կերպարով, իսկ տեղական «Տավրոս» արտադրության  կոշիկները  վարչապետը խոստացավ անպայման կրել: «Հաճույքով կկրեմ: Այս պահին իմ հագին, փողկապից բացի, ամեն ինչ տեղական արտադրության է, այնպես որ  հաճույքով կկրեմ նաև Գյումրիում արտադրվածը»,-նշեց վարչապետը:

Ամբողջությամբ՝ այստեղ։

*

*