«Շիրակ» օդանավակայանից դեպի Մոսկվա թռիչքներ կիրականացվեն

Ավիատոմսերի սակագները լինելու են սկսած 10 հազար դրամից: Թռիչքները կատարվելու են ցերեկային ժամերին:
pobeda-samalyot
Ռուսական «Պոբեդա» ավիաընկերության հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել 2016 թվականի նոյեմբերի վերջից շաբաթական 3 անգամ Գյումրու «Շիրակ» օդանավակայանից դեպի Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայան, ինչպես նաեւ, հետադարձ ուղղությամբ թռիչքներ իրականացնելու մասին:
Քաղավիացիայի գլխավոր վարչության փոխանցմամբ, ավիատոմսերի սակագները լինելու են սկսած 10 հազար դրամից: Թռիչքները կատարվելու են ցերեկային ժամերին:
Քաղավիացիայի գլխավոր վարչության լրատվական ծառայությունից «Երկիրն այսօրին» հայտնեցին, որ դեռեւս հստակ չէ՝ ի՞նչ չափանիշներով է ձեւավորվելու տոմսի վերջնական արժեքը, ներառվելո՞ւ են օդանավակայանին վճարվող հարկերը: Վարչության մամուլի խոսնակ Սաթենիկ Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ այս մասին առավել մանրամասն կհայտնեն թռիչքների իրականացնելու ժամանակ:

*

*