Հայկական ու արտասահմանյան արտադրանքը՝ «Շինարարություն եւ ինտերիեր» ցուցահանդեսում

Սկսեցին 90 ընկերությամբ ու հիմա մասնակիցների թիվը 120-ից ավելի է:

Սկսեցին 90 ընկերությամբ ու հիմա մասնակիցների թիվը 120-ից ավելի է: «Շինարարություն եւ ինտերիեր» 10-րդ ցուցահանդեսում տեղավորվել ու իրենց անկյունն ունեն հայաստանյան ու դրսի՝ շինարարության ոլորտը ներկայացնող ընկերությունները: Այստեղ այցելուներին հրավիրում ու մանրամասն ներկայացնում են մագնիսկան հատականցքերի առավելությունները:

Նախ այն չեզոքացնում է հոտը, կանխում միջատների տարածումն ու իր մեջ է պահում խոնավությունը: Եթե օրինակ ջրատար խողովակը վնասվի, չժանգոտվող հատականցքը ջուրն ամբողջապես իր մեջ է հավաքում՝ բացառելով դրա արտահոսքը:

«Մեր առաջարկած սիֆոններն ունեն նաեւ տարածքը խնայելու խնդիր: Պատրաստված են բրոզնից եւ օգտագործման համար բավական երկար պիտանելիություն ունեն»,- նշեց Magdrain ընկերության վաճառքի մենեջեր Լուսինե Նիկողոսյանը:

Ձեր տունն ու ընկերությունն էլ կայծակի ուղիղ հարվածներից կարող են պաշտպանել ավստրիական շանթարգելիչ գլխիկները:

Ավստրական ու գերմանական սարքավորումները Հայաստան ներմուծող ProfProtect ընկերության համահիմնադիրն անկեղծանում է՝ սարքերի կիրառումը մեր երկրում տարածում չունի. Հայաստանում դրանք կիրառելու կուլտուրա եւ պարտադրանք չկա:

«Առաջին ընկերությունը, որտեղ տեղադրել ենք սարքավորումները, եղել է Սեւանի մանրաձկան գործարանը: Կարծում եմ մինչեւ օրս մեզանից գոհ են»,-ընդգծեց ProfProtect հիմնադիր Գագիկ Նազարյանը:

Մանրամասները՝ տեսանյութում։

 

Պատրաստեց՝

Վանուհի Ավագյանը

*

*