Շաքարավազի գինը նվազել է. ՏՄՊՊՀ

...չնայած միջազգային գների աճին
shaqaravaz

Շաքարավազի 1 կգ-ի գինը նվազել է 50 դրամով: Եթե հունիսին 1 կիլոգրամ շաքարավազը վաճառվում էր 400 դրամով, այսօր այն  350 դրամ է:

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) նախագահի գլխավոր խորհրդական Գայանե Սահակյանը փաստում է, որ շաքարավազի շուկայում դրական միտումները կապված են մրցակցության խորացման և նոր տնտեսվարողների ի հայտ գալու հետ.

«Մասնավորապես, ԵԱՏՄ անդամակացությունից հետո այս ոլորտում սկսել են գործունեություն իրականացնել մի շարք ընկերություններ, որոնք պատրաստի շաքարավազ են ներմուծում նաև Ռուսաստանի Դաշնությունից: Եթե նախկինում ՌԴ-ից շաքարավազ ներմուծում էր մոտ 10 տնտեսվարող, ապա ներկայումս այդ ընկերությունների թիվը  հասել  է 23-ի: Ընդհանուր առմամբ, ԵԱՏՄ տարածքից, օրինակ, 2017 թվականի առաջին կիսամյակում ներմուծվել է 11 հազ տոննա շաքարավազ, ինչը մոտ 10 անգամ ավել է նախորդ տարիների ցուցանիշներից»:

Նշենք, որ ՏՄՊՊՀ ուսումնասիրությունների համաձայն՝ 2016 թվականի ապրիլ ամսից սկսած շաքարավազի միջազգային գների աճ է գրանցվել: 2016 թվականի ապրիլ — հոկտեմբեր ամիսներին շաքարավազի միջազգային գների աճը կազմել է 44 տոկոս, մեր երկրում հասել է 9 տոկոսի:

 

*

*