Շաքարավազ ներկրողներն ավելացել են, գները՝ մնացել նույնը

ԵԱՏՄ անդամ երկրներից ունենք ավելի քան 20 տնտեսվարող:
shaqaravaz

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը պարբերաբար դիտանցումներ է իրականացնում Երևան քաղաքի խոշոր վաճառակետերում՝ շաքարավազի շուկայում ամենօրյա կտրվածքով վերահսկողություն իրականացնելու նպատակով:

Ամփոփելով արդյունքները, ՏՄՊՊՀ-ից հայտնում են, որ 2017 թվականի ընթացքում 1 կգ չփաթեթավորված (կիլոգրամով վաճառվող) շաքարավազի գինը փոփոխությունների չի ենթարկվել: Մայրաքաղաքի գերիշխող դիրք զբաղեցնող վաճառքի կետերում 1 կիլոգրամ շաքարավազը նախկինի նման վաճառվում է 388-390 դրամով: Առավել լայն սպառում ունի հատկապես չփաթեթավորված շաքարավազը:

Շուկայի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ ավելացել է նաև ներկրողների թիվը: Այս պահի դրությամբ, հատկապես ԵԱՏՄ անդամ երկրներից ունենք ավելի քան 20 տնտեսվարող, որոնք դեռևս ոչ շատ մեծ քանակներով շաքարավազի ներկրում են իրականացնում: Կատարված ուսումնասիրությունները փաստում են, որ շուկան լիարժեք մրցակցային է, մուտքի խոչընդոտներ չկան, նշվում է ՏՄՊՊՀ-ի հաղորդագրության մեջ։

*

*