Շաքարավազի, ձկան եւ ծովամթերքի գնանկում է գրանցվել

Վիճակագրական կոմիտեի հրապարակած ցուցանիշների համաձայն․․․
supermarket-mterq

Վիճակագրական կոմիտեի հրապարակած ցուցանիշների համաձայն, կաթնամթերք, պանիր և ձու ապրանքախմբում 2019թ. նոյեմբերին 2018թ. նոյեմբերի համեմատ արձանագրվել է 2.2% գնանկում, իսկ 2019թ. հոկտեմբերի համեմատ՝ 0.4% գնաճ:

Ձվի գինը 2019թ. նոյեմբերին 2018թ. նոյեմբերի համեմատ նվազել է 3.7%-ով, իսկ 2019թ. հոկտեմբերի համեմատ գրանցվել է 1.0% գնաճ:

Հացաբուլկեղենի և ձավարեղենի ապրանքախմբում  էլ այս տարվա նոյեմբերին 2018թ. նոյեմբերի համեմատ արձանագրվել է 3.7%, իսկ 2019թ. հոկտեմբերի համեմատ՝ 0.3% գնաճ:

Մսամթերքի ապրանքախմբում 2019թ. նոյեմբերին 2018թ. նոյեմբերի համեմատ գրանցվել է 2.7% գնանկում, իսկ 2019թ. հոկտեմբերի համեմատ՝ 0.1% գնաճ:

Սուրճի, թեյի, կակաոյի ապրանքախմբում էլ 2019թ. նոյեմբերին հոկտեմբերի համեմատ արձանագրվել է 0.1% գնաճ, իսկ ոչ ալկոհոլային խմիչքի ապրանքախմբում գների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ:

2019թ. նոյեմբերին 2018թ. նոյեմբերի համեմատ շաքարի և շաքարավազի ապրանքախմբում արձանագրվել է 7.3%, իսկ 2019թ. հոկտեմբերի համեմատ՝ 3.2% գնանկում:

Ձկան և ծովամթերքի ապրանքախմբում էլ 2019թ. նոյեմբերին 2018թ. նոյեմբերի համեմատ գրանցվել է 4.7%, իսկ 2019թ. հոկտեմբերի համեմատ՝ 0.9% գնանկում:

Նշենք նաև, որ 2019թ. նոյեմբերին հոկտեմբերի համեմատ հանրապետությունում գրանցվել է ալկոհոլային խմիչքի և ծխախոտային արտադրատեսակների 0.1% գնանկում:

*

*