Սեւանում ձուկն ավելացել է, բայց որսն արգելված է

Շուրջ 2 տարի հետո կունենանք այն պաշարը, որը թույլ կտա իրականացնել արդյունագործական որս...

Սեւանում ձկան պաշարը  ավելացել է. ըստ մասնագետների՝ 80 տոննայով: Շուրջ 2 տարի հետո մենք կունենանք այն ձկան պաշարը, որը մեզ հնարավորություն կտա իրականացնել արդյունագործական որս, որը նաեւ հնարավորություն կտա խուսափել անցանկալի երեւույթներից՝ որսագողությունից:

Իսկ քանի դեռ սիգն ու իշխանը որսի համար նախատեսված քանակին չեն հասել՝ Բնապահպանության նախարարույթունը լուրջ աշխատանք է իրականացնում՝ այդ խնդրի դեմ պայքարելու համար: Նախարարի հրամանով, իշխանի ու սիգի որսը Սեւանում արգելված է տարվա բոլոր ժամանակներում:

Բնապահպանական պետական տեսչության կատարած աշխատանքների արդյունքում առգրավվել է 1617 կգ սիգ տեսակի ձուկ, 112 հատ դնովի ցանց, 37.9 գծամետր ցանց, 118.5 կգ խեցգետին: Առգրավված ձուկը հանձնվել է գիշերօթիկ դպրոցներին և ծերանոցներին, իսկ խեցգետինը բաց է թողնվել ջրային ավազան:

Բնապահպանության նախարարության տեսուչները լճի ափերն իրենց տան ճանապարհի նման գիտեն: Առավոտյան ժամը 9-ից մինչեւ 18-ն՝ անդադար հերթապահության ժամն է:

Մանրամասները՝ տեսանյութում

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները