«Սեւան Ստարտափ Սամմիթ»-ին կմասնակցեն հարյուրից ավելի ստարտափեր

Այս տարի ավելացել է ոչ միայն մասնակիցների, այլեւ՝ ներդրողների թիվը:
sevan,-startap

Հայկական  սկսնակ ընկերություններին Սեւանի ափին կհամախմբի «Սեւան Ստարտափ Սամմիթ» ամենամյա վրանային բիզնես ֆորումը: 7 օր շարունակ՝ հուլիսի 24-31-ը, ավելի քան 100 ստարտափեր Կոլումբիայից, Ռուսաստանից, Վենեսուելայից ու այլ երկրներից, կմասնակցեն մրցույթների, ներկայացուցիչները կլսեն դասախոսություններ:

Այս տարի ավելացել է ոչ միայն մասնակիցների, այլեւ՝ ներդրողների թիվը: Եթե նախորդ տարի մրցանակային ֆոնդին հատկացված էր 7500 դոլար, այս տարի այդ ցուցանիշը 40 հազար է: Միջոցառման նպատակը, վստահեցրել են կազմակերպիչները, ստարտափերի էկոհամակարգը զարգացնելն է: «Սեւան Ստարտափ Սամմիթ»-ից հետո ոչ միայն գիտելիքով կզինեվեն, այլեւ ներդրումներ կստանան ու կսկսեն համագործակցել նոր գործընկերների հետ:

*

*