Սասունիկում մեկնարկեց «Իմ քայլը հանուն Արագածոտնի մարզի» ներդրումային համաժողովը

Համաժողովը տեղի է ունենում «Արմենիա Վայն» գինու գործարանում:
sasunik-im-qayl-hamajoxov-nikol1

Սասունիկ համայնքում մեկնարկեց «Իմ քայլը հանուն Արագածոտնի մարզի» ներդրումային համաժողովը:Համաժողովը տեղի է ունենում «Արմենիա Վայն» գինու գործարանում:

«Իմ քայլը հանուն Արագածոտնի մարզի» ներդրումային համաժողովին ներկա են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, կառավարության ներկայացուցիչներ, պետական այրեր, գործարարներ, օտարերկրյա ներդրողներ և այլ հյուրեր:

Համաժողովի ընթացքում կներկայացվեն շուրջ 30 գործարար ծրագրեր, մարզի աշխատանքային միջավայրը, զարգացման հեռանկարները, գերակա ուղղությունները և տարբեր ոլորտներում առկա ներուժը:

*

*