ՍԱՊԾ-ն կանխել է վտանգավոր պաղպաղակի իրացումը

Կատարված նմուշառման և փորձաքննության արդյունքում պարզվել է...
paghpaghak

Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը Կոտայքի մարզի Առինջ գյուղում պաղպաղակի արտադրությամբ զբաղվող «Ձյան Փաթիլներ» արտադրական կոոպերատիվում իրականացված վերահսկողության ընթացում հայտանբերել էր ժամկետանց բուսայուղային սփրեդ:

ՍԱՊԾ-ն ոչնչացրել էր ժամկետանց հումքը, նաև մինչև լաբորատոր փորձաքննության արդյունքներն ունենալը, կասեցրել պատրաստի արտադրանքի իրացումը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Ընկերության՝ 17.03.2018 թ. արտադրության «Ձյունիկ» և «Ձողիկ» պաղպաղակներից կատարված նմուշառման և փորձաքննության արդյունքում պարզվել է, որ երկու տեսակներն էլ ունեն մանրէաբանական անհամապատասխանություններ՝ ԱՑԽՄ և ստաֆիլակոկ ցուցանիշներով:

Ընդհանուր 670 հատ պաղպաղակի իրացումը կասեցվել է և տեղում ոչնչացվել. արտադրանքը պահեստից իրացման ցանց չի հասել:

«Ձյան Փաթիլներ» արտադրական կոոպերատիվի առանձին գործառույթը՝ պաղպաղակի արտադրամասի գործունեությունը, կասեցվել է մինչև բոլոր խախտումների վերացումը:

*

*