Արգելվել է թռչնամսի ներմուծումը Լեհաստանից — Երկիր Մեդիա

Արգելվել է թռչնամսի ներմուծումը Լեհաստանից

Արձանագրված թռչնի գրիպ հիվանդության մուտքը ՀՀ կանխելու նպատակով արգելվել է...
trchnamis

Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի հրամանով, Լեհաստանի Հանրապետությունում արձանագրված թռչնի գրիպ հիվանդության մուտքը Հայաստանի Հանրապետություն կանխելու նպատակով՝ 2017թ. փետրվարի 9-ից ժամանակավորապես արգելվել է Լեհաստանի Հանրապետությունից Հայաստանի Հանրապետության տարածք կենդանի թռչնի (բոլոր տեսակի), բոլոր տեսակի թռչնամթերքի, հումքի (փետուր, աղվամազ), ապրանքային և ինկուբացիոն ձվի, մսոսկրային ալյուրի, կերերի, լրացակերերի (բացառությամբ սինթետիկ և քիմիական նյութեր պարունակող լրացակերերի), պոլիմերային և ստվարաթղթե պալարային տուփերի և միջադիրների ներմուծումը՝ մինչև այդ երկրում բարձր ախտածին թռչնի գրիպ հիվանդության վերացման մասին տեղեկատվության հրապարակումը:

Արգելանքը չի տարածվում այդ երկրներից մինչև 2017 թվականի փետրվարի 9-ը արտահանված (դուրս բերված) նշված ապրանքների վրա:

*

*