Սալմոնելայով վարակված մսամթերքը փորձել են Հայաստան ներկրել

Սննդի անվտանգության պետական ծառայության վերահսկողության ընթացքում պարզվել է․․․

Սննդի անվտանգության պետական ծառայության վերահսկողության ընթացքում պարզվել է, որ Բրազիլիայից ներկրվող հավի ազդրամիսը՝ 6930 կգ, չի համապատասխանում սահմանված չափորոշիչներին:

Շուկա այն չի հասել, իսկ թե ինչ պետք է արվի՝ ոչնչացվի՞, թե՞ հետ արտահանվի՝ կորոշի ներկրողը: Սահմանային վերահսկողությունն իրականացվել է, քանի որ Բրազիլիան համարվում է ռիսկային երկիր:

Սալմոնելան մանրէ է, որն առաջացնում է աղիքային ինֆեկցիոն հիվանդություն՝ սալմոնիելիոզ:

Պատրաստեց՝

Աննա Դավթյանը

*

*