ՌԴ-ն 700 մլն դոլար է ներդրել՝ Ղրղզստանի տնտեսությունը ԵՏՄ-ին «հարմարեցնելու» համար

Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմեր Պուտինը:
etm

Ռուսաստանի Դաշնությունը Ղրղզստանի տնտեսությունը Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) պահանջներին համապատասխանեցնելու համար հատկացրել է 200 մլն ԱՄՆ դոլար, ևս 500 մլն ներդրվել է հատուկ ստեղծված հիմնադրամին: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմեր Պուտինը:

ՌԴ-ն և Ղրղզստանը պայմանավորվել են բոլոր միջոցներն ուղղել արդյունաբերության զարգացմանը, խոշոր ձեռնարկությունների եւ փոքր բիզնեսի աջակցմանը:

Հիշեցնենք, որ ԵՏՄ անդամներ են Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը եւ Ղրղզստանը։

*

*