ՌԴ-ն հետաքրքրված է ՀՀ-ում ՏՏ ոլորտի զարգացումներով

Ռուսական կողմը հետաքրքրված է Հայստանի տնտեսության որոշակի հատվածներում ներդրումներ իրականացնել:

Հայաստանի Հանրապետության վարչապետի Ռուսաստան պաշտոնական այցին ընդառաջ Մոսկվայում տեղի է ունեցել ՀՀ տնտեսական զարգացման, գյուղատնտեսության եւ տրանսպորտի նախարարների համատեղ հանդիպումը ռուսաստանի առեւտրի եւ արդյունաբերության նախարար Դենիս Մանտուրովի հետ:

Հանդիպմանը քննարկվել եւ ձեռք են բերվել պայմանավորվածություններ` հայ-ռուսական տնտեսական կապերի եւ առեւտրաշրջանառության զարգացման եւ մի շարք այլ առանցքային ոլորտների համագործակցության վերաբերյալ:

Արդեն Արմենիա առևտրացուցահանդեսային կենտրոնում նախարաները ծանոթացան Ռուսաստանում ներկայացված հայկական արտադրատեսակաների ներկայացվածությանը, ընդլայնման հնարավորություններին:

Ռուսական կողմը հետաքրքրված է Հայաստանի տնտեսության որոշակի հատվածներում ներդրումներ իրականացնել: Տնտեսական առումով գրավչությունը պայմանավորված է ազատ տնտեսական գոտում համատեղ արտադրություն հիմնելու, տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացող ոլորտով ու որակյալ աշխատուժի առկայությամբ:

Մանրամասները՝ տեսանյութում

*

*