20:49 - 15.11.2016
2030 Դիտում
Հայաստանի եւ Ռուսաստանի Գլխավոր դրամատները քննարկում են երկրների միջեւ առեւտուր իրականացնել ռուսական ռուբլով: Այս մասին Ազգային ժողովում հայտարարել է Հայաստանի ֆինանսների նախարար Վարդան Արամյանը: ժամկետների մասով դեռ որեւէ բան հստակ չէ:
Նախարարը վստահեցրել է, որ նախեւառաջ անհրաժեշտ է ավարտին հասցնել միասնական մաքսային օրենսգրքի ընդունումն, ապա ձեւավորել միասնական տնտեսություն, հետո նոր խոսել ռուբլով առեւտուր իրականացնելու մասին:
Անցած տարի Բելառուսում ընթացող Եվրասիական Տնտեսական Միության միջկառավարական խորհրդի հերթական նիստին Հայաստանի նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանդես էր եկել նման առաջարկով: