«Ռոստելեկոմը» հեռանո՞ւմ է Հայաստանից — Երկիր Մեդիա

«Ռոստելեկոմը» հեռանո՞ւմ է Հայաստանից

Ռուսական ընկերությունը ձեռք էր բերել հայկական օպերատորի բաժնետոմսերի 75 % մինուս 1 քանակը 22.5 մլն դոլարով
rostelekom

Ռուսական «Ռոստելեկոմ» ԲԲԸ-ն կարող է վաճառել հայաստանյան իր դուստր ընկերությունը` GNC-Alfa-ն: Ինչպես փոխանցում է  Interfax-ը, այս մասին լրագրողներին հայտարարել է «Ռոստելեկոմ»-ի ղեկավար Միխայիլ Օսեևսկին: Նրա խոսքով` «երկրների միջև սիներգիան ակնհայտ չէ»: «Մենք մտածում ենք այն մասին, թե ինչպես ավելի արդյունավետ կազմակերպենք աշխատանքն այնտեղ, հնարավոր է, այդ թվում, նաև վաճառքի միջոցով»,-ասել է նա:

Տեղեկացնենք, որ ռուսական ընկերությունը 2012 թվականի փետրվարին ձեռք է բերել հայկական օպերատորի բաժնետոմսերի 75 % մինուս 1 քանակը 22.5 մլն դոլարով։

 

*

*