ԱՄՆ դեսպանին գոհացնում են 2 երկրների միջեւ տնտեսական եւ առեւտրային հարաբերությունները

Ռիչարդ Միլսը գոհացուցիչ է համարում հայ-ամերիկյան հարաբերությունների ներկայիս մակարդակը:
richard-mils

Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը գոհացուցիչ է համարում հայ-ամերիկյան հարաբերությունների ներկայիս մակարդակը: Դեսպանն այս մասին հայտարարեց Հ.Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում կազմակերպված հայ-ամերիկյան գործընկերության եւ բարեկամության 25-րդ հոբելյանական տարվա եզրափակիչ միջոցառման շրջանակում լրագրողների հետ զրույցում:

«Հայ-ամերիկյան հարաբերություններն ամուր են, եւ մենք սերտորեն համագործակցում ենք մի շարք  ոլորտներում: Ինձ հատկապես գոհացնում են երկու երկրների միջեւ տնտեսական եւ առեւտրային հարաբերությունները: Վերջին 12 ամիսների ընթացքում Միացյալ Նահանգների հետ առեւտրի ծավալներն աճել են 35 տոկոսով։ Բացի դրանից, վերջին երկու տարիների ընթացքում Միացյալ Նահանգներից Հայաստանում կատարված ուղղակի օտարերկրյա ներդրումները կազմել են կես մլրդ դոլար, եւ ես հավատացած եմ, որ ներդրումներն  աճելու են»,- ասաց Ռիչարդ Միլսը։

 

*

*