Բարենպաստ պայմաններ՝  ռազմական նշանակության արտադրանքի ներմուծման համար

ՌԴ-ից Հայաստան ռազմական ապրանքների ներմուծման՝ ԱԱՀ-ի գծով արտոնությունը կսահմանվի օրենքով:
rusakan zenq

ՀՀ կառավարությունը կքննարկի «Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ միջպետական (միջկառավարական) համաձայնագրերի շրջանակներում ՀՀ զինված ուժերի համար բացառապես ռազմական նշանակության արտադրանքի ներմուծումն ավելացված արժեքի հարկից ազատելու մասին» օրենքի նախագիծը: Հարցն ընդգրկված է գործադիրի մայիսի 18-ի նիստի օրակարգում:

Նախագծի ներկայացման նպատակը ռազմական նշանակության ապրանքների ներմուծման նկատմամբ ավելացված արժեքի հարկի գծով արտոնությունը ՀՀ օրենքով սահմանելն է:

«Հայաստանի եւ Ռուսաստանի կառավարությունների միջեւ ՀՀ կառավարությանը պետական արտահանման վարկ տրամադրելու մասին» համաձայնագրով, ինչպես նաեւ նմանատիպ՝ Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ միջպետական համաձայնագրերի շրջանակներում ՀՀ զինված ուժերի համար ռազմական նշանակության արտադրանքի ներմուծման նկատմամբ ավելացված արժեքի գծով արտոնություններ սահմանված չեն: Հաշվի առնելով ՀՀ ԶՈՒ-ի համար ռազմական նշանակության արտադրանքի ներմուծման անհրաժեշտությունը եւ կարեւորությունը՝ խնդիր է առաջանում համաձայնագրերի շրջանակներում ՀՀ ԶՈՒ-ի համար ռազմական նշանակության արտադրանքի ներմուծման նկատմամբ ավելացված արժեքի հարկի գծով արտոնության տրամադրման համար համապատասխան իրավական դաշտի ապահովման տեսանկյունից»,- նշված է նախագծի հիմնավորման մեջ:

ՀՀ կառավարության կողմից տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունն ուղղված է բարենպաստ պայմաններ ստեղծելուն ՀՀ ԶՈՒ-ի համար ռազմական նշանակության արտադրանքի ներմուծման համար:

 

 

*

*