Կարեն Կարապետյանի նախաձեռնությամբ ստեղծված «Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն»-ը կլուծարվի

Կառավարության նիստի չզեկուցվող հարցերի շարքում էր...
razmavarakan-naxadzernutyunneri-kentron-karen-karapetyan2 (1)

Այսօր կառավարության նիստի չզեկուցվող հարցերի շարքում էր «Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն» հիմնադրամի լուծարման որոշումը: Ըստ այդմ` նախատեսվում է «Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն» հիմնադրամի լուծարման գործընթացը կազմակերպելու նպատակով վարչապետի աշխատակազմին 9 ամսում հատկացնել 33,292.1 հազ. դրամ` կառավարության պահուստային ֆոնդի հաշվին, տեղեկացնում է yerkir.am-ը։

Հիշեցնենք, որ «Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնը» ստեղծվել է նախորդ վարչապետ Կարեն Կարապետյանի պաշտոնավարման ժամանակ` ներդրումների ու նախաձեռնությունների քաղաքականությունը պատշաճ մշակելու ու իրականացնելու նպատակով:

Օրեր առաջ այս կենտրոնի լուծարման վերաբերյալ դժգոհություն էր արտահայտել գործարար Ռուբեն Վարդանյանը` Ռուսաստանում հայ գործարարների և վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև հանդիպման ժամանակ: Նա տարակուսանքով նշեց, որ Փաշինյանը կոչ է անում ներդրումներ անել, ծրագրեր իրականացնել Հայաստանում, մինչդեռ լուծարում է «Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնը»:

*

*