Քիմ Քարդաշյանը Հայաստանից կհեռանա նոր գաղափարներով

Reddit-ի հիմնադիր Ալեքսիս Օհանյանը պատրաստվում էր իրավաբան դառնալ, բայց մի օր հասկացավ, որ դա իրենը չէ:

Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի մասնակիցներից շատերն էին սպասում WCIT-ի երկրորդ օրվան՝ տեսնելու, լսելու կամ էլ սիրո խոստովանություն անելու Քիմ Քարդաշյանին: Ամերիկահայ հեռուստաաստղ, գործարար Քարդաշյան-Ուեսթը մասնակցեց «Գաղափարների շուկա» խորագրով պանելային քննարկմանը, պատմեց բիզնեսում եւ մեդիա ոլորտում հաջողությունների հասնելու ճանապարհի մասին. ասում է՝ ունեցածը պահպանելու համար անձամբ է մասնակցում իր արտադրանքների ստեղծման ու թողարկման բոլոր աշխատանքներին: Իսկ երբ նոր գաղափարների պակաս է ունենում, ճանապահորդում է: Այս կարճ ժամանակում Հայաստանում տեսածով էլ ներշնչված՝ տուն է վերադառնալու 4 նոր գաղափարներով:

«Փայլուն գաղափար ունեմ, որն առաջացել է Հայաստանում։ Մտածում եմ ստեղծել օծանելիք՝ հայկական ծաղիկների բույրով»,- ասաց հեռուստաաստղը:

Սոցցանցերում մոտ 250 միլիոն հետեւորդ ունեցող ռեալիթի-շոուների աստղը շատ չի անհանգստանում հետեւորդների թվի կամ լայքերի համար: Թվերն իրեն հետաքրքրում են, ասում է, երբ վերաբերում են բիզնեսին:

Պանելային քննարկման ժամանակ Քիմ Քարդաշյանին միացան նաեւ Reddit կայքի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը, GIPHY փնտրողական համակարգի հիմնադիր Ալեքս Չունգը եւ PicsArt-ի հիմնադիր Հովհաննես Ավոյանը: Նրանք էլ պատմեցին իրենց առաջին քայլերի մասին: Ալեքսիս Օհանյանը նշեց՝ պատրաստվում էր իրավաբան դառնալ, բայց մի օր հասկացավ, որ դա իրենը չէ:

Մանրամասները՝ տեսանյութում։

 

Հեղինակ՝

Մարինե Մելիքսեթյան

*

*