Հայկական գինի, կոնյակ արտադրող 10 ընկերություններ մասնակցում են ProWine China-2018 միջազգային ցուցահանդեսին

Չինաստանում ՀՀ դեսպանն այցելել է Հայաստանի տաղավար
ProWine-China-2018a (1)

Նոյեմբերի 13-ին Չինաստանի Շանհայ քաղաքում մեկնարկել է միջազգային ամենախոշոր ցուցահանդեսներից մեկը՝ ProWine China 2018-ը: Ինչպես տեղեկացնում են ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից,  հայկական գինի և թունդ ալկոհոլային խմիչքներ արտադրող ընկերությունները, Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի նախաձեռնությամբ ու աջակցությամբ, արդեն երկրորդ անգամ մասնակցում են միջազգային հեղինակավոր այս ցուցահանդեսին:

Ցուցահանդեսի բացման արարողությանը ներկա է գտնվել Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Մանասարյանը, ով այցելել է Հայաստանի տաղավար, հանդիպել ընկերությունների ներկայացուցիչների հետ:

Հայկական 10 ընկերություններ ProWine China 2018-ին մասնակցում են մեկ միասնական տաղավարով։

Ցուցահանդեսին մասնակցող հայկական ընկերություններն են ՝ Պռոշյանի կոնյակի գործարանը,  «Վան Արդի» ՍՊԸ-ն, «Վեդի Ալկո» ՓԲԸ-ն, «Գևորգյան» գինու գործարանը, «ԲիԷյջ Բրենդի Քոմփանի»-ն, «Ոսկեվազի գինու գործարանը», «Իջևանի գինու, կոնյակի գործարան»-ը, «Երևանի Արարատ կոնյակի-գինու- օղի կոմբինատ» ԲԲԸ-ն, «Մերձավանի կոնյակի գործարանը» և «Արենի Նոահ» ՍՊԸ-ն:

*

*