19:43 - 02.03.2016
2943 Դիտում
Ռուսական Polymetal International հանքարդյունաբերական ընկերությունը ոսկու հանք կունենա նաեւ Հայաստանում: Polymetal International-ը 25 մլն դոլարով ձեռք կբերի «Կապանի լեռնահարստացման կոմբինատը»: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
Գործարքն ամբողջապես ավարտելու համար անհրաժեշտ է Հայաստանի կարգավորող մարմինների համաձայնությունը:
Սպասվում է, որ այն կավարտվի այս տարվա երկրորդ կեսին:
Պարզ է, որ Պոլիմետալը Հայաստանի հանքն էլ մեծ հաճույքով ձեռք կբերի, քանի որ 25 մլն դոլարը միայն մոտ 617 կիլո ոսկի է: