Հայկական երկու ընկերություն փաթեթավորման դիզայնի «Օսկար» են արժանացել

Pentawards-ը համարվում է աշխարհի ամենահեղինակավոր մրցանակաբաշխությունը փաթեթավորման դիզայնի ոլորտում:
pentawords

Հայկական երկու ընկերություն մրցանակներ են ստացել Pentawards-ում, որը համարվում է աշխարհի ամենահեղինակավոր մրցանակաբաշխությունը փաթեթավորման դիզայնի ոլորտում: Մասնագետները Pentawards-ը փաթեթավորման դիզայնի «Օսկար» են անվանում:

Backbone Branding ընկերությունը ոսկե մրցանակի է արժանացել հանրությանը դեռ չներկայացված #Pchak նախագծի համար` «Սննդամթերք-ընդեղեն» անվանակարգում:

MAROG Creative Agency ընկերությունն արծաթե մրցանակի է արժանացել Samurai ռեստորանային ցանցի համար կատարված նախագծի համար` «Արագ սնունդ եւ առաքում» անվանակարգում:

Պատրաստեց՝

Վանուհի Ավագյանը

*

*