ՊԵԿ ղեկավարը հորդորել է բացառել «գերավճար» հասկացությունը

Վարդան Հարությունյանը շրջայց է կատարել վերակազմավորված ստորաբաժանումներում։
pek-shrjayc

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանը ՊԵԿ կառուցվածքային փոփոխություններից հետո աշխատանքային առաջին շրջայցն է կատարել վերակազմակերպված ստորաբաժանումներում՝ ծանոթանալու նոր աշխատաոճին: Կոմիտեի ղեկավարը Վանաձորի ստուգումների եւ սպասարկման բաժիններում ծանոթացել է նորաստեղծ կառույցների գործառույթներին:

Վարդան Հարությունյանը գոհունակություն է հայտնել տարածաշրջանում կատարված աշխատանքից, միաժամանակ ընդգծել առաջիկա անելիքները:

Հարկ վճարողի հետ աշխատանքում կոմիտեի ղեկավարը հորդորել է բացառել «գերավճար» հասկացությունը, փոխարենը՝ բիզնեսը պետք է ինքնուրույն շտկի հարկային բացթողումները: Կոմիտեի ղեկավարի դիտարկմամբ, թեպետ բիզնեսը ՊԵԿ-ի ազդակներին ճիշտ արձագանք է տվել, այնուամենայնիվ, բացթողումներ դեռեւս կան:

Կոմիտեի ղեկավարը շրջել է նաեւ Գյումրիի սպասարկման սրահում, հետեւել նոր գործառույթների կատարման ընթացքին:

*

*