ՊԵԿ-ը ծանուցագրեր ստացած անձանց հորդորում է ներկայանալ, մասնակցել վարույթներին

Երբեմն տնտեսվարողները չեն մասնակցում վարույթներին:
pek

Այն դեպքում, երբ տնտեսվարողը չի կատարել օրենքով սահմանված պարտականությունները եւ արդյունքում հարուցվել է վարչական վարույթ, պետեկամուտների կոմիտեն պարտավոր է վարույթի մասին տեղեկացնել տնտեսվարողին: Կոմիտեն այս հարցում հետեւողական է, սակայն, ըստ գերատեսչության, երբեմն տնտեսվարողները չեն մասնակցում վարույթներին:

Ըստ ՊԵԿ ներկայացուցիչ Արման Մնացականյանի, վարչական մարմինը ստիպված է ակտերը կայացնել վարույթներում առկա ապացույցների հիման վրա, մինչդեռ համապատասխան ապացույցներ ներկայացնելու դեպքում հնարավոր է բացառել վարչական ակտի ընդունումը:

«Նման իրավիճակներից խուսափելու նպատակով ՊԵԿ-ը վարչական վարույթներին մասնակցելու վերաբերյալ ծանուցագրեր ստացած անձանց հորդորում է ներկայանալ դրանցում նշված հասցեով, մասնակցել իրականացվող վարույթներին եւ, անհրաժեշտության դեպքում, ներկայացնել առարկություններ` վարչական մարմնին գործի օբյեկտիվ քննություն իրականացնելու հնարավորություն տալով: Ներկայանալու անհնարինության դեպքում կարող են ուղարկել փոստային ծառայությամբ»,- նշեց Պետական եկամուտների կոմիտեի իրավաբանական վարչության պետ Արման Մնացականյանը:

Պատրաստեց՝

Վանուհի Ավագյանը

*

*