ՊԵԿ-ը կլոր սեղան է կազմակերպել՝ ուղղված գործարար միջավայրի բարելավմանը

Նպատակ ունեն վերհանել խնդիրներն ու վերլուծել ի հայտ եկած ռիսկերը:
pek

Որպեսզի բարելավեն գործարար միջավայրը, Պետական եկամուտների կոմիտեն հերթական անգամ կլոր սեղանի շուրջ է հավաքել տնտեսվարողներին՝ երկխոսության միջոցով պարզելու մաքսային ոլորտում առկա խնդիրներն ու հարցադրումները:

«Հանդիպման նպատակն աշխատանքային գործունեության ընթացքում ի հայտ եկող խոչընդոտների վերհանումն է, որպեսզի մեր ամենօրյա աշխատանքով հետամուտ լինենք առկա խնդիրների վերացմանը»,-ասել է ՊԵԿ նախաբացթողումային հսկողության վարչության պետ Գեղամ Մովսիսյանը:

Ըստ Մովսիսյանի, քանի որ մաքսային ծառայող-տնտեսվարող շփումն ամբողջությամբ չի վերացվել, նմանատիպ հանդիպումների միջոցով նպատակ ունեն վեր հանել խնդիրներն ու վերլուծել ի հայտ եկած ռիսկերը:

*

*