Ամեն ինչ արել են՝ բիզնեսի կյանքը թեթեւացնելու համար

Հունվարի մեկից ավելացված արժեքի հարկի վերադարձից կարող են օգտվել բոլոր տնտեսվարողները:

Նոր հարկային օրենսգրքով ամեն ինչ արել են՝ բիզնեսի կյանքը թեթեւացնելու համար: Գլխավոր հարկահավաքի տեղակալն ասվածն օրինակներով է փաստում: Միջազգային պրակտիկան ուսումնասիրել ու որոշել են՝ հունվարի մեկից ավելացված արժեքի հարկի վերադարձից կարող են օգտվել բոլոր տնտեսվարողները: Իսկ գումարը հետ ստանալու համար ձեռնարկատերն օնլայն հայտ է ներկայացնում: Ձեւաթուղթը ՊԵԿ-ի կայքում է:

«Հունվարի 21-ից առ այսօր մենք ստացել ենք 14 դիմում, որտեղ ներկայացված է 1.4 մլրդ դրամ գումար հետ ստանալու հայտ»,- ասում է ՊԵԿ նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը:

Մանրամասները՝ տեսանյութում։

 

Հեղինակ՝

Վանուհի Ավագյան

*

*