Հարկ վճարողները կարող են դիմել ՊԵԿ սպասարկման ցանկացած բաժին — Երկիր Մեդիա

Հարկ վճարողները կարող են դիմել ՊԵԿ սպասարկման ցանկացած բաժին

Նպատակն է՝ հարկ վճարողների եւ քաղաքացիների համար ստեղծել բարենպաստ պայմաններ
pek-spasarkum

Հարկ վճարողը, անկախ հաշվառման վայրից, այսուհետ կարող է դիմել հարկային մարմնի սպասարկման ցանկացած բաժին եւ սպասարկվել: Նման գործառույթ առաջին անգամ է իրականցվում: Ըստ Պետեկամուտների կոմիտեի հարկ վճարողների սպասարկման վարչության պետ Վախթանգ Սիսակյանի՝ բարեփոխումների նպատակն է՝ հարկ վճարողների եւ քաղաքացիների համար ստեղծել բարենպաստ պայմաններ, որպեսզի նրանք ստիպված չլինեն ներկայանալ իրենց հաշվառման վայրի սպասարկման բաժիններ:

Հարկ վճարողների սպասարկման վարչությունը բաղկացած է Երեւանում եւ մարզերում տեղակայված հարկ վճարողների սպասարկման 20 բաժնից եւ ակցիզային դրոշմանիշերի ու դրոշմապիտակների տրամադրման գործընթացի կազմակերպման 1 բաժնից:

«Հարկ վճարողների հարմարավետության համար անգամ հերթապահություն է սահմանվել ընդմիջման ժամերին: Հարկ վճարողներին ու քաղաքացիներին բարձր որակի եւ նույն ծավալի ծառայության մատուցումը, անկախ վերջիններիս գտնվելու վայրից, հարկ վճարողների սպասարկման վարչության գործունեության ելակետն է»,- ասում է  Վախթանգ Սիսակյանը։

 

Պատրաստեց՝

Վանուհի Ավագյանը

*

*