ՊԵԿ-ի նախաձեռնությամբ հերթական հանդիպումը` առևտրային խոշոր ցանցերի ներկայացուցիչների հետ

ՊԵԿ-ը նրանց կոչ է արել սեղմ ժամկետներում ճշգրտումներ կատարել...
pek

Պետական եկամուտների կոմիտեի նախաձեռնությամբ հերթական հանդիպումն է տեղի ունեցել առևտրային խոշոր ցանցերի ներկայացուցիչների հետ: Քննարկվել են ոլորտային խնդիրներն ու ռիսկերը, մասնավորապես սուպերմարկետների` անհատ ձեռնարկատերերի անվան տակ գործելու հարցերն ու դրանց կարգավորման ուղիները: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

«Կատարված վերլուծությունների արդյունքում արձանագրվել են հստակ տվյալներ, որ բացի գյուղմթերքից, իրացվել են նաև այլ ապրանքներ: ՊԵԿ-ը նրանց կոչ է արել սեղմ ժամկետներում ճշգրտումներ կատարել ոչ գյուղմթերքի մասով և դրանք արտացոլել իրացման շրջանառությունից ձևավորվող ավելացված արժեքի հարկի դաշտում: Իսկ գյուղմթերքի մասով վերջնական դիրքորոշումը տնտեսվարող սուբյեկտներին կտեղեկացվի ԱԱԾ կողմից իրականացվող միջոցառումների ավարտից հետո: Այսօր խնդիրը վերաբերել է բացառապես այն ապրանքներին, որոնք գյուղմթերք չեն»,- տեղեկացրել է ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Ռաֆիկ Մաշադյանը՝ հավելելով, որ հակառակ պարագայում կիրականացվեն օրենքով սահմանված վարչարարական միջոցառումներ. այս դեպքում արդեն, բացի մայր գումարից և տույժերից, կկիրառվեն նաև տուգանքներ:

Հանդիպման ընթացքում գործարարները մի շարք հարցեր են հնչեցրել նոր իրավիճակի և նոր լուծումների հետ կապված ու տեղում սպառիչ պատասխաններ ստացել:

*

*