ՊԵԿ-ը հարկային դաշտը շրջանցելու 3 դեպք է բացահայտել

Օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցները հայտնաբերել են
harkayin
Պետական եկամուտների կոմիտեն հսկողական միջոցառումների շրջանակում ապօրինի գործունեության դեպքեր է բացահայտել: Օրերս օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցները հայտնաբերել են Երեւան-Երասխ մայրուղու վրա առանց պետական գրանցման գործող գիշերային ակումբ: Ձեռք բերված նյութերի հիման վրա իրականացվում է պետությանը պատճառված վնասի հաշվարկ՝ հետագա վարույթի հարցը որոշելու նպատակով:
Բացահայտվել է հարկային դաշտը շրջանցելու եւս մեկ փորձ: «Սուրմալու» տոնավաճառում կանխվել է տարբեր տնտեսական ապրանքների, մասնավորապես լվացքի կեղծված փոշու իրացման փորձ:
Մեկ այլ դեպքով էլ Բագրատաշենի մաքսակետում մարդատար ավտոմեքենայի սրահի դռներից հայտնաբերվել է 21 կգ ընդհանուր քաշով տարբեր տեսակի դեղորայք:

Պատրաստեց՝

Վանուհի Ավագյանը

*

*